19.03.21
Մարմարաշեն համայնքի բնակիչ ըմբիշ Արսեն Կարենի Հարությունյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր
|
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարի 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց Ուկրաինայից Անդրեյ Յատսենկոյի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 10:0 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ և նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
|
|
11.02.21
Մարմարաշենի համայնքապետարանի փոփոխված հարկատեսակների հաշվեհամարները
|
Անշարժ գույքի հարկ ֆիզիկական անձանց` 900435003661 Անշարժ գույքի հարկ իրավաբանական անձանց 900435003398 Գույքահարկ փոխադրամիջոցների ֆիզիկական անձանցներից 900435117024 Գույքահարկ փոխադրամիջոցների իրավաբանական անձանից 900435117016
|
|
05.10.20
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ
|
Հոկտեմբերի առաջին շաբաթը ուսուցչի տոնն է, ուսուցիչներին նվիրված տոն, որը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։ Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը ...
Մանրամասն |
|
08.05.20
Մայիսյան եռատոն
|
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայրենական մեծ պատերազմ:Այս օրը նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը: Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: ...
Մանրամասն |
|
06.03.20
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
|
ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ ՄԱՐՄԱՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՍԻՐՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՁԵԶ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՄԱՂԹԵԼՈՎ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ , ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
|
|
28.01.20
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
|
Սիրելի՛ զինվորներ, հայրենակիցներ Մարմարաշենի համայնքապետարանի աշխատակազմը սիրով շնորհավորում է Ձեզ, Հայկական բանակի կազմավորման կապակցությամբ: Մաղթում բոլորիս խաղաղություն եւ բարօրություն։
|
|
1 2 3 4 5 |